ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

23-03-2021


2021թ. մարտի 20-ին տեղեկատվություն էինք տարածել ԱՀ Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքի վարչական տարածքում կատարված սպանության կասկածանքով 1974թ. ծնված Գ.Ա-ի ձերբակալման վերաբերյալ:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Գ.Ա-ն ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: