ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ԱՀ ՔԿ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01-03-2021


ԱՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից հաստատված հրամանի համաձայն, սույն թվականի  փետրվարի 26-ին ԱՀ քննչական կոմիտեի  ծառայողների շրջանում կազմակերպվեց և անցկացվեց հրաձգության գործնական պարապմունք։

Հրաձգության գործնական վարժության արդյունքներով ԱՀ քննչական կոմիտեի ծառայողները արձանագրեցին բարձր ցուցանիշներ։     

ԱՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող, մանավանդ վերջին Արցախյան պատերազմից հետո գիտակցում և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում ընդհանուր պատրաստականության, այդ թվում հրաձգության կատարելագործմանը միտված պարապմունքներին։