ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

27-02-2021


ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն ըստ մեղադրանքի  Ստեփանակերտ քաղաքի 1976թ. ծնված բնակչի, նախատեսված՝  ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 332-րդ հոդվածով /յուրացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ և պաշտոնեական կեղծիք/՝ երկուական դրվագով:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: