Նորություններ / Լրահոս /
ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ
26-02-2021
2021թ. հունվար ամսին ԱՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղի 1989թ. ծնված բնակիչը նույն շրջանի «Մանասի խմհատ» կոչվող տեղամասից առանց համապատասխան թույլտվության ապօրինի հատել է ընդհանուր՝ թվով 11 ծառ, պետությանը պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: