ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

24-02-2021


2021թ.  փետրվարի 19-ին անհայտ անձը ուրիշի գույքը հրկիզման եղանակով վնասելու դիտավորությամբ բաց կրակ է առաջացրել Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի վրա կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սլավիկ Հմայակի Սարումյանին պատկանող «Opel combo 1,7» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի արդյունքում  Ս. Սարումյանին պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

       

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: