ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԴԱՆԱԿԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

18-02-2021


2021թ. փետրվարի 17-ին`ժամը 20:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի 1984թ. ծնված բնակիչը նույն քաղաքի Վ.Գալստյան փողոցում տեղակայված առանձնատան բակում վիճաբանության մեջ է մտել նույն առանձնատան ժամանակավոր բնակիչ` Հովիկ Վալերիի Սարգսյանի հետ, որի ընթացքում նրան  դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Հ. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

1984թ. ծնված բնակիչը ձերբակալված է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: