ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՐՁԱԿԱԾ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

18-02-2021


2021թ. փետրվարի 15-ին տեղեկատվություն էինք տարածել ԱՀ Մարտունի քաղաքում ինքնաձիգից արձակված կրակոցներից նույն քաղաքի 1984թ. ծնված Գևորգ Հայրապետյանին և 1994թ. ծնված Մարատ Ավետիսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու  վերաբերյալ:

Սույն քրեական գործով 1996թ. ծնված ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: