08-01-2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` անհայտ անձանց կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների ներքոնշյալ.
- ԱՀ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված ավտոպահեստամասերի խանութից 7.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասերի գաղտնի հափշտակության.
- ԱՀ Մարտունի քաղաքի Աջափնյակ թաղամասում գտնվող էլեկտրոնիկայի խանութից առաջին անգամ՝ 10.200.000 ՀՀ դրամի, իսկ այնուհետև 9.770.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ապրանքների գաղտնի հափշտակության.
- ԱՀ Մարտունի քաղաքի Ս.Ազիզյան փողոցում տեղակայված ավտոտնակից 1.700.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենայի հափշտակության.
- ԱՀ Մարտունի քաղաքի Վ.Խաչատրյան փողոցում տեղակայված խանութից նույն քաղաքի բնակիչ Ա.Տ.-ի և գործով չպարզված այլ անձանց կողմից 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գաղտնի հափշտակության, դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: