ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

29-12-2020


ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի բնակիչներ` Հ.Հ.-ն Հ.Ջ.-ն նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2020թ. նոյեմբերի 10-ին մեխանիկական ներգործությամբ ապօրինի մուտք են գործել Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված Ս.Ս.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի ավտոպահեստամասեր, վերջինիս պատճառելով առաձնապես խոշոր չափերի հասնող 8. 000 000 ՀՀ դրամ գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: