ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

25-12-2020


2020թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել ԱՀ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում գտնվող Ս.Շ.-ի առանձնատան կից ավտոտնակ և գաղտնի հափշտակել MERSEDES BENDZ GL 450 մակնիշի ավտոմեքենան` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող 9. 000 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: