ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

24-12-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ս.թ. դեկտեմբերի 17-ին, ԱՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղից դեպի ԱՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա.Բ.-ի և Գ.Բ.-ի, իսկ մյուս կողմից Ն. Ե.-ի միջև, որի ընթացքում Ն.Ե.-ն դիտավորությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով իր մոտ եղած դանակով մեկական անգամ հարվածներ է հասցրել Ա.Բ.-ի և Գ.Բ.-ի մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: