ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

18-12-2020


2020թ. նոյեմբերի 07-ից  10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում տեղակայված Ն. Հ.-ի կողմից որպես պահեստ օգտագործվող շինություն, որտեղից գաղտնի հափշտակել է ձմեռային կոշիկներ՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամ գումարի նյութական վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
      Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: