ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

25-09-2020


ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործն ըստ մեղադրյալներ՝ Մ.Խ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /գողություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ/ և Ն.Պ.-ի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ...