ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

25-09-2020


Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՊԲ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների հետ տեղի ունեցավ հանդիպում՝ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Մասիս Տեր-Թարխանյանի  և ոստիկանության համապատասխան ներկայացուցչի հետ՝ նպատակը ապագա սպաների իրավագիտակցության բարձրացումն է:

Ու չնայած օրենքի չիմացությունը չի ազատում անձին պատասխանատվությունից, այնուամենայնիվ մեր բոլորիս նպատակն է կրթել և դաստիարակել այնպիսի սերունդ, որը կշարունակի իրավական պետության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը:

Հատկանշական է, որ ռազմամարզական վարժարանի սաները բավականին հետաքրքրություն և ոգևորություն էին ցուցաբերում դասախոսության ընթացքում, ինչը խոսում է նրանց կողմից ձևավորված օրինահարգության մասին, որը նաև կարևոր նախադրյալ է հանդիսանում յուրաքանրյուր հասարակության զարգացման և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մասին:

Հանդիպման ավարտին շնորհակալական խոսքով և հետագա համագործակցության առաջարկով հանդես եկավ ՊԲ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը: