ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

24-09-2020


Անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի առանձնատուն և գաղտնի հափշտակել 700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, նրան պատճառելով խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: