Նորություններ / Լրահոս /
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
24-09-2020
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Մարտունի քաղաքի 2002թ. ծնված բնակիչը չունենալով զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից:
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: