ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

23-09-2020


ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  ԱՀ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի բնակչի կողմից զգալի չափերով թմրամիջոց աճեցնելու, վերամշակելու  և ապօրինի պահելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: