Նորություններ / Լրահոս /
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
14-09-2020
ԱՀ քննչական կոմիտեում քննվող ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակչի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել և ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: