ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

11-09-2020


ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պ. շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, իմանալով, որ ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի վարչական տարածքի մոտակայքում գտնվող տեղամասն  իրեն չի պատկանում և դրա նկատմամբ չունի որևէ լիազորություն, Ա. Մ.-ին ներկայացել է որպես սեփականատեր և խաբեությամբ նրանից ստացել 320.000 ՀՀ դրամ՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: