ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

10-09-2020


ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Մարտունու քաղաքապետարանի պաշտոնատար անձն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից սեփականության իրավունքով Մարտունի քաղաքի բնակչին պատկանող գույքը 2018թ. ընթացքում ուղղակի վաճառքի միջոցով տրամադրել է այլ անձի, որով վերջինիս իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև ԱՀ Մարտունի համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 323-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: