ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

09-09-2020


2020թ. օգոստոսի 9-ին անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով և չարաշահելով  ԱՀ Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի բնակչի վստահությունը, տերմինալի միջոցով նրանից ստացել և տիրացել է զգալի չափերի հասնող գումարի:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՀ քննչական կոմիտեն հորդորում է ֆինանսական գործարքի կամ պայմանավորվածության մեջ մտնելուց առաջ, մանրակրկիտ ստուգել տվյալ առաջարկությունը ներկայացնող անհատի կամ կազմակերպության հավաստիությունը և զերծ մնալ կասկածելի առաջարկներից: