ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ

08-09-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ.-ի մայիս-հունիս ամիսների ընթացքում անհայտ անձի կողմից «Արցախանտառ» ՊՈԱԿ Քաշաթաղի մասնաճյուղի Հակարիի անտառապետության պահաբաժնի տեղանքներից մեկում, ապօրինի հատվել է ընդհանուր 181 հատ տարբեր տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, 1.631.03 ՀՀ դրամ գումարին համարժեք գույքային վնաս:  

ԱՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ մասով մասով վարույթ ընդունված  քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: