ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ՀՍԿՈՂ ԴԱՏԱԽԱԶԻՆ

07-09-2020


2020թ.  մայիսի  23-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի բնակիչը, կենցաղային  հարցերի  շուրջ   վիճաբանության  մեջ  է  մտել ԱՀ Մարտունու  շրջանի  Ճարտար  քաղաքի  բնակչի հետ, որի ընթացքում ձեռքերով  և  փայտով  հարվածներ  է  հասցրել  վերջինիս  գլխի  տարբեր  հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Մարտունու  շրջանային  բուժմիավորում  տեղափոխված  Ճարտար  քաղաքի  բնակիչը մահացել  է:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ  հոդվածի  1-ին  մասով նախատեսված քրեական գործն ուղարկվել է հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: