ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

04-09-2020


2020թ. հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, դուռը կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել ԱՀ Քաշաթաղի շրջանի Գանձա գյուղում  կառուցվող կիսակառույց շինություն, որտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափերի հասնող ընդհանուր 700.000 ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: