Նորություններ / Լրահոս /
ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ
03-09-2020
2020թ. հունվար ամսվա վերջին ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչը խաբեությամբ քաղաքացի Ա. Ս.-ի վստահությունը չարաշահելու միջոցով իր ավտոմեքենան վաճառելու կեղծ խոստմամբ Ա. Ս.-ից ստացել ու հափշտակել է 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք 485.000 ՀՀ դրամ, իսկ ավտոմեքենան վաճառել է այլ անձի:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում 2020թ. օգոստոսի 29-ին ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: