ՀայերենEnglishРусский
ՔԿ ղեկավարություն / Քննչական կոմիտեի նախագահ / Ուղերձներ /

ԱՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 29-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ

02-09-2020


Սիրելի՛  հայրենակիցներ,

Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության անկախությունը մեր նորօրյա պատմության ամենապանծալի ձեռքբերումն է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակումը, մեր բոլորիս երազանքի իրագործումն էր, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության խոսուն  վկայությունը, մեր  անցյալի, ներկայի և ապագայի հպարտության առհավատչյան:

Անցած 29 տարիների ընթացքում մեզ հաջողվեց հայկական հաջողության բանաձևով կառուցել պետականություն, հասարակական հարաբերությունները կարգավորող ինստիտուտներ: Այսօր արդեն մեր խնդիրն է ամրապնդել արյամբ հռչակված և քրտինքով կառուցած այդ պետականությունը, որտեղ ամենակարևոր արժեքը մարդն է, նրա իրավունքների և ազատությունների անքակտելությունը: Համոզված եմ, որ մեր այս շրջափուլում մենք նույնպես կունենանք բազում հաղթանակներ, կկարողանանք հավատ և վստահություն սերմանել մեր քաղաքացուն՝ նրա մոտալուտ բարեկեցիկ ապագային:

Սիրելի հայրենակիցներ, անձամբ իմ և քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս հպարտության տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղություն և հզոր թևեր մեր ի բնե կապույտ երկնակամարում ճախրելու համար: