ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԴԻԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

28-08-2020


Սույն թվականի օգոստոսի 27-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԱՀ Ասկերան քաղաքի առանձնատներից մեկի հավաբնում՝ առաստաղից կախված վիճակում, հայտնաբերվել է 1988թ. ծնված քաղաքացու դիակը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնի ավագ քննիչը:

Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: