ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

28-08-2020


Ս.թ. օգոստոսի 25-ին ԱՀ քրեական օրենսգրքի 33, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված, տեղեկատվություն էինք տարածել առ այն,  որ քաղաքացիներ Ս.Հ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Գ.-ն շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնության գալով իրար հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակության վերաբերյալ, ներկայացել են ու  ապօրինի մուտք գործել ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչական տարածքներից մեկում տեղակայված Ա.Ա.-ին պատկանող անասնագոմ, որտեղից փորձել են գաղտնի հափշտակել 450.000 ՀՀ դրամ արժողությամբ խոշոր եղջերավոր անասուն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել:

Սույն քրեական գործով որպես խափանման միջոց մեղադրյալներ՝ Ս.Հ.-ի նկատմամբ կիրառվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով, Ռ.Գ-ի նկատմամբ՝ կալանքը փոխարինվել է գրավով, իսկ Վ.Ղ.-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: