ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼ

27-08-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն առ այն, որ Գ. Խ-ն ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում տեղակայված սննդի օբյեկտներից մեկում անհիմն վիճաբանել է բնակչուհի Գ. Ա.-ի հետ, որի ժամանակ վերջինիս առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ, ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: