ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

26-08-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Է.Հ.-ն մեկ միավոր 7,62մմ տրամաչափի «TT» տեսակի ЛГ 1360 կամ ЛГ 1560 համարի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակն ու 10 հատ ռազմամթերք հանդիսացող ատրճանակային փամփուշտներն ապօրինի պահել է, այնուհետև 2020թ-ի հուլիսի 11-ին իր ընկերոջը պատկանող ավտոմեքենայով փոխադրել է Դադիվանք համայնքի վարչական տարածք:

ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

        

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: