ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

24-08-2020


2020թ. օգոստոսի 8-ին ժամը 14:30-ից մինչև 17:30-նն ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով ԱՀ Մարտունի քաղաքի բնակչից հափշտակել է զգալի չափերի հասնող գումար:

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: