Նորություններ / Լրահոս /
ԳՈՒՅՔԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍԵԼ
19-08-2020
Անհայտ անձը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի վարչական տարածքում գտնվող ՓԲ ընկերության պատկանող գույքը, դրանով իսկ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 49.000.000 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: