ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

18-08-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Քաշաթաղի շրջանի Միջնավանի քաղաքային համայնքի պաշտոնատար անձն օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից նույն համայնքի քաղաքացիներին է տրամադրել ակնհայտ կեղծ տեղեկանքներ, որով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ  հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

           

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: