ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ

11-08-2020


ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը, նախնական համաձայնության գալով նույն մարզի Հարթաշեն գյուղի բնակչի հետ, խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով ՀՀ Գորիս քաղաքի  բնակչի ավտոմեքենայով, վերջինիս հետ ներկայացել են ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղի հարակից տարածք և այնտեղից Տեղ գյուղի բնակչին պատկանող տարածքից գաղտնի հափշտակել թվով 6 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ նրան պատճառելով խոշոր չափերի հասնող 1.800.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: