ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

10-08-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՀ Մարտունու քաղաքապետարանի պաշտոնատար անձն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ դիտավորությամբ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից Մարտունի քաղաքի բնակչին է տրամադրել, արդեն իսկ սեփականության իրավունքով այլ անձի տրամադրած գույքը, որով վերջինիս իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև ԱՀ Մարտունի համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով և 323-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: