ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՎԵՃԱԿՌԻՎ

31-07-2020


ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ԱՀ Ասկերանի շրջանի համայնքներից մեկի բնակչի հետ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով՝ իր կնոջ հետ,  ներկայացել է ԱՀ Ասկերանի շրջանի վերոնշյալ բնակչին պատկանող առանձնատան մոտ և վեճակռվի մեջ մտել վերջինիս կնոջ հետ, որի ընթացքում նա և իր կինը հարվածներ են հասցրել Ասկերանի շրջանի վերոնշյալ բնակչին:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: