ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՕՐԵՆՔԻՆ

30-07-2020


Հաշվի առնելով, ԱՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործերի քանակը՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու վերաբերյալ, ԱՀ քննչական կոմիտեն հորդորում է հետևել օրենքին:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱՀ Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում ԱՀ Ստեփանակերտ քաղաքի, ԱՀ Մարտունի քաղաքի և ԱՀ Հադրութի շրջանի բնակիչների վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացության հաստատման հարցը քննարկելու և գործը դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: