ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ, ՅՈՒՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՎԱՏՆՈՒՄ

30-07-2020


ԱՀ Մարտակերտի շրջանի համայնքներից մեկի պաշտոնատար անձը պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրում մտցրել է  ակնհայտ կեղծ տեղեկություններ, որի  արդյունքում իր անվամբ հաշվարկել և անձամբ ստացել ու յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի հասնող գումար:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

 
     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: