ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

29-07-2020


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում ԱՀ Հադրութի շրջանի համայնքներից մեկի բնակչի կողմից առանց իրացնելու նպատակի, ապօրինի, զգալի չափերի հասնող <<Կանեփ>> տեսակի չորացրած բուսական զանգված պահելու վերաբերյալ վարույթ ընդունված քրեական գործով վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: