ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

28-07-2020


Սույն թվականի հուլիսի 25-ին տեղեկատվություն էինք տվել այն մասին,  որ ԱՀ Հադրութի շրջանի համայնքներից մեկի բնակիչն անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ այնուհանդերձ վարել է այն:

Սույն թվականի հուլիսի 28-ին ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1-ին մասով և  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ԱՀ քննչական կոմիտեն հորդորում է խստորեն հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, քանզի անվտանգ երթևեկությամբ է պայմանավորված մեր կյանքի ապահով տեղաշարժը: