ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

28-07-2020


1997թ. ծնված ԱՀ քաղաքացին Հադրութի շրջանի համայնքներից մեկում փոխադարձ համաձայնությամբ ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ  ունեցել է բնական ճանապարհով սեռական հարաբերություն և նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի գործողություններ:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել հարուցված քրեական գործը՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2 -րդ  մասի 1-ին կետով՝ քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: