ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

27-07-2020


Ստեփանակերտ քաղաքի բնակչին՝ սեփականատիրոջ, այսինքն  հոր կողմից հանձնարարված էր փաստացի զբաղվելու Ստեփանակերտ քաղաքում տեղակայված  հանդիսությունների սրահներից մեկի կառավարման գործերով:

Վերջինս՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ /ինքնագլուխ/  իրականացրել է իր ենթադրյալ իրավունքը, այսինքն՝ հյուրատան մշտական հաճախորդի նկատմամբ բնակության վարձի չմարված գումարային պարտավորության դիմաց, իր մոտ առկա բանալիով կողպել է հաճախորդին տրամադրված սենյակն ու չի թույլատրել նրան տեղափոխել իրեն պատկանող տարբեր տեսակի իրեր, ինչի հետևանքով վերջինիս իրավունքներին և օրինական շահերին պատճառել է էական վնաս:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ նախատեսված ԱՀ քրեական Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: