ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԼԻՆԵՆՔ ՍԹԱՓ

25-07-2020


ԱՀ Հադրութի շրջանի համայնքներից մեկի բնակիչն անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու հիմքով մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ այնուհանդերձ վարել է տրանսպորտային միջոց:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1-ին մասով:

             

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: