ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

23-07-2020


ԱՀ Մարտունի քաղաքի 1989թ. ծնված բնակիչը վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ վերջինիս կողմից ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ ընդունված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասով, 248-րդ հոդվածի 1-ին մասով և 245-րդ հոդվածի 1-ին  մասով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: