ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

22-07-2020


Սույն թվականի հուլիսի 20-ին տեղեկատվություն էինք տարածել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի առանձնատներից մեկում դիակի հայտնաբերման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։

2020թ հուլիսի 22-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նարեկ Գրիգորյանը տարածքային քննչական վարչության պետ Դ.Ավշարյանի և սույն քրեական գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամների հետ անց կացրեց օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում լսելով կատարված քննչական և դատավարական գործողությունների վերաբերյալ զեկույցը, տվել է դեպքի կատարման վարկածներից բխող հանձնարարականներ:

Ավելի վաղ, քննչական կոմիտեի նախագահի տեղակալը և սույն քրեական գործով քննչական խմբի ղեկավարը մասնակցել են ԱՀ ոստիկանության պատասխանատուների կողմից նախաձեռնված սույն քրեական գործով քննարկմանը, որտեղ մշակվել են վարկածներ և նախանշվել դրանցից բխող համատեղ գործողությունները: