22-07-2020
ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, դռան փականը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Մարտակերտ քաղաքի ժամանակավոր բնակչի բնակարան և գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող տարբեր տեսակի իրեր, նրան պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել հարուցված քրեական գործը՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: