ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԴԻԱԿԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

20-07-2020


2020թ. հուլիսի 17-ին Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքում տեղակայված իր առանձնատան սենյակներից մեկում հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: