ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄ

16-07-2020


Սույն թվականի ապրիլ ամսին ԱՀ Ասկերանի շրջանի համայնքներից մեկի բնակիչը ապօրինի հատել է թվով 157 հատ տարբեր տեսակի ծառեր, դրանով իսկ պետությանը պատճառելով 989.500 ՀՀ դրամի՝ առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել հարուցված քրեական գործը՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ  մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: