Նորություններ / Լրահոս /
ՅՈՒՐԱՑՈՒՄ ԿԱՄ ՎԱՏՆՈՒՄ, ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ
15-07-2020
Սույն թվականի հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: