ՀայերենEnglishРусский
Նորություններ / Լրահոս /

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

14-07-2020


Սույն թվականի հուլիսի 10-ին տեղեկատվություն էինք տարածել  բռնաբարության դեպքի վերաբերյալ:

ԱՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու  համար որպես մեղադրյալ է ներգրավել 1978թ. ծնված Շուշի քաղաքի բնակիչը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: